«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
22.01.2013 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 09.20-ին, օդանավակայանից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը 2011 թ. հուլիսի 23-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով:
Լևոն Մ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: