Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
28.02.2018 16:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Սպիտակի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 6.00-ին, օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը, ժամը 9.05-ին, Տարոնի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը 2005թ. հունիսի 17-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: