1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ

25.04.2013 18:51 Ընտրություններ
Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից  գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 25-ի դրությամբ ստացվել է 10 հաղորդում, որից միայն 2-ն են վերաբերվել անշճտություններին: 
Հաղորդումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:
Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ հիմնավորվել է անճշտությունը և այն վերացվել է:
Մյուս 8 հաղորդումները, որոնք վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների ընթացքին, թեև ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվում, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ: