«Իսուզու»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել
10.05.2013 12:41
ՃՏ պատահարներ
Մայիսի 9-ին, ժամը 16.00-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Գեղարդ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: