«ԿամԱԶ»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել
Հունիսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
