«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մահացել է
Ապրիլի 13-ին, ժամը 15.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 9-րդ փողոցի թիվ 26 տան հարևանությամբ, կիսակառույց շենքի մոտ, տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1958 թ. ծնված Հակոբ Ղազանչյանի դիակը` «քթի արյունահոսություն, կրծքավանդակի աջ մասում քերծվածքներ» մարմնական վնասվածքների հետքերով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.55-ի սահմաններում, 1974 թ. ծնված Արմեն Ս.-ն վարելով «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, 9-րդ փողոցի թիվ 26 տան բակում, քար բեռնաթափելու նպատակով ավտոմեքենայով հետ ընթանալիս վրաերթի է ենթարկել Հ. Ղազանչյանին, որը տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: