1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս Թբիլիսիում

12.03.2013 15:08 Պաշտոնական
«Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս Թբիլիսիում
Մարտի 3-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  տեղի ունեցավ «Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս, որի նպատակն էր բարձրացնել իրավապահների որակավորումը և ընդգծել կանանց դերը ոստիկանական համակարգում:
Կոնֆերանսին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Բացման  օրը ողջույնի խոսքով հանդես եկան  Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին և միջազգային փորձագետներ: 
Կոնֆերանսում զեկույցներով հանդես եկան պատվիրակությունների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավար` ոստիկանության  իրավաբանական վարչության  իրավական փորձաքննությունների բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիամ Գևորգյանը: Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին` նա խոսեց ՀՀ ոստիկանության կազմավորման,  վերջին տարիներին համակարգում կատարված արմատական փոփոխությունների, ներկայումս ընթացող բարեփոխումների, այդ շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության կազմում նոր ստորաբաժանման  ստեղծման, ինչպես և համակարգում կանանց դերի բարձրացման մասին:
Կոնֆերանսի օրակարգը բազմազան էր` դասախոսություններ,  քննարկումներ,  թիմային աշխատանքներ: ԱՄՆ-ից ժամանած միջազգային փորձագետներն օգտագործում էին համակարգչային տեխնիկան պարապմունքներն ավելի գործնական  և բովանդակալից անցկացնելու համար:  
Կոնֆերանսի ավարտին` մարտի 6-ին, տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում  մասնակիցներին տրվեցին  վկայականներ:
Կոնֆերանսը շատ արդյունավետ էր և նոր ծանոթությունների, հետաքրքիր քննարկումների, փորձի փոխանակման հնարավորություններ տվեց: Այդ երեք օրերն անցան ջերմ մթնոլորտում,  և հայ ոստիկանները Երևան վերադարձան անմոռանալի տպավորություններով`  շարունակելու իրենց ծառայությունը, որին հավատում են: