«Կանեփ-կակաչ-2019» միջոցառում․ օրվա ամփոփում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի 2462 կգ զանգված:
Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 88բույս:
Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 175 փամփուշտ, ինքնաձիգ, 3 հրացան, 3 պահունակ:
Առգրավվել են փամփուշտներ և 2 հրետանու արկ:
Միջոցառման շրջանակներում 1 օրում հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 1004.88 գրամ դեղնականաչավուն զանգված, 14.04 գրամ ափիոն և 2 մլ դեզոմորֆին
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Արդյունքների վերաբերյալ ամեն օր կտրվի տեղեկատվություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: