1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունն ամփոփում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 30-ին: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը:
Միջոցառման նպատակն է ՀՀ տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:
Օգոստոսի 5-ից 30-ը ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները մասնակցել են կանխարգելիչ միջոցառմանը։ Այս ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 56 տոննա կանեփի և 42 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված:
Բացի այս, իրավապահների հատուկ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են նաև կանեփի մշակված բույսեր։ Միջոցառման շրջանակներում իրականացված զննությունների և խուզարկությունների արդյունքում տնամերձ հողամասերից հայտնաբերվել է 30 հազարից ավելի կանեփի բույս։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված անզիջում պայքարի ընթացքում առգրավվել են տարբեր քանակի մարիխուանա, ափիոն, դեզոմորֆին, մեթամֆիտամին, կանեփ, հաշիշ, սուբուտեքս և տարբեր տեսակի հոգեմետ դեղահաբեր։
Միջոցառման ընթացքում թմրամիջոցների հայտնաբերմանը զուգահեռ, բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն է հանձնվել տարբեր տեսակի զենք և զինամթերք:
Կամավոր հանձնվել է 3 ինքնաձիգ, 24 նռնակ, 5 պահունակ, 17 ատրճանակ, 14 հրացան, 21 պայթուցիչ, 3 արկ, 6 պայթաղյուս, 2 նռնակ, 2 հրազեն, 4 ամունալ և տարբեր տրամաչափի 2872 փամփուշտ։
Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հովածների հատկանիշներով հետախուզվող 77 անձ։
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում արձանգրվել է երկու հարյուրից ավելի դեպք, 33-ի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։
Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։ Թեև ավարտվեց «Կանեփ-կակաչ-2019» միջոցառումը, սակայն ոստիկանությունը չի պատրաստվում թուլացնել ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տեմպերը։ Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: