«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է «Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Օգոստոսի 27-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով, Դեբեդ գյուղից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 50-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ` կանեփանման բույսի կանաչավուն, մանրացված զանգվածով:
50-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփ տեսակի թմրամիջոցն իրենն է, քաղել է մոտ 15 օր առաջ իրենց տան մոտակայքում վայրաճ բույսերից՝ իր օգտագործման համար:
Նույն օրը, ժամերի տարբերությամբ, ոստիկանության Աշոցքի բաժնում են օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 42-ամյա մի գյումրեցի Վարդաղբյուր գյուղի իր տան բակում ապօրինի աճեցնում և օգտագործում է թմրամիջոց:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ու Աշոցքի բաժնի ծառայողները հիշյալ տան բակում համատեղ կատարած զննությամբ հայտնաբերել են ավելի քան 31 գրամ քաշով կանեփանման բույսի 10 ցողուն:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, այն աճեցրել է իր համար:
Հայտնաբերվածներն առգարվվել են :
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: