«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է․ չորրորդ օր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: Չորրորդ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 1700 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ վեց հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 73 թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել են մարիխուանա «ԲԵ-8» գրառմամբ 34 դեղահաբ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է երեք նռնակ, տարբեր տրամաչափի 80 փամփուշտ, մեկական պայթուցիչ ու պահունակ: Հայտնաբերվել է մեկ հետախուզվող:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: