ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«ՀԱՅԱՑՔ»-Ը ԽՈ՞ԻՅՍ Է ՏԱԼԻՍ

24.11.2012 13:01 Պարզաբանում
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը պարբերաբար պարզաբանումներ է անում ոստիկանության գործունեությանն առնչվող հրապարակումների այս կամ այն անճշտության վերաբերյալ: Սա ընդունված ու սովորական պրակտիկա է զանգվածային լրատվության միջոցների աշխատանքում: Անսովորը որոշ լրատվամիջոցների ոճն է, երբ անհասկանալի համառությամբ շարունակում են պնդել իրենց վրիպումը, անճշտությունը, սխալը՝ անտես առնելով անհրաժեշտ պարզաբանումն ու ճշգրտումը, որը (նաև հրապարակավ) ընդունելը իրենց պրոֆեսիոնալ շահերից էլ է բխում: Այս համառներից է «Հայացք» տասնօրյան, որի ճակատին, չգիտես ինչու, գրված է «օրաթերթ»…
Ինչևէ:
Սույն «օրաթերթը» նոյեմբերի 9-ի «Ծաղկաձորը նվաճողները» հրապարակման մեջ ընթերցողին «ավետել էր», թե ժամանակին ոստիկանության բարձր պաշտոն վարողներից շատերը գրոշներով հսկայական տարածքներ են սեփականաշնորհել Ծաղկաձորում և Սևանի ազգային պարկի տարածքում՝ «օրինակ, ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Արկադի Բալայանը, նրա տեղակալ Գագիկ Մազմանյանը հսկայական հեկտարներով «յուղոտ պատառներ են ձեռք բերել»: «Հայացք»-ը նաև խոստացել էր «այս ամենի մասին մանրամասն խոսել առաջիկայում»: Եվ որպեսզի «օրաթերթը» իր սխալին սխալ չբարդի ու չշարունակի խաբել ընթերցողին (հուսանք՝ ոչ միտումնավոր, այլ՝ անգիտությամբ), շտապեցինք պարզաբանել, որ «6-րդ վարչությունը» (ճիշտը՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն) երբևէ Արկադի Բալայան անուն-ազգանունով պետ ու Գագիկ Մազմանյան պետի տեղակալ չի ունեցել…
Մենք պարզաբանումն ուղարկեցինք, «Հայացքն» այն անտես առավ, խույս տվեց սխալն ընդունելուց: Եվ իզո՛ւր… 
Նոյեմբերի 29-ի համարում հայտնվեց «ՀՀ նախագահի ասածը նրանց համար «ասնավանի» չի» հրապարակումը, ուր տեղ գտած անճշտություններն արդեն ոչ թե անգիտության, այլ անգրագիտության հետևանք են: 
Մի կողմ թողնենք վերնագրի՝ լրատվամիջոցին ոչ վայել ժարգոնը՝ հոդվածագիրը չպիտի՞ ճշտի հրապարակելիք «հավաստի տվյալները», որ ստացել է իր «աղբյուրներից»: Պիտի՛ և պարտավո՛ր է, բայց չի ստուգել «իր աղբյուրների» «զուլալությունը», ու հիմա մենք ենք ստիպված ճշգրտում անել՝ Արման Մանուկյան անուն-ազգանունով քննիչ գոյություն չունի Արաբկիրի քննչական բաժնում, Սմբատ Մովսիսյանն էլ փախուստի մեջ չէ, այլ շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները: Հավելենք. գոյություն չունի «Արաբկիրի քննչական վարչություն»՝ քննչական բաժին է, իսկ հրապարակման մեջ նշված «ՀՀ քրեական վարչությունն» ընդհանրապես անհայտ ու անհասկանալի կառույց է…
Կրկնում ենք՝ սա արդեն անգիտություն չէ, այլ՝ անգրագիտություն, անթույլատրելի՝ իրավական թեմաներով գրող լրագրողի և անվայել՝ խմբագրության համար: Չենք խոսում արդեն նորից ու նորից ապատեղեկացվող, թյուրիմացության մեջ գցվող, խաբվող ընթերցողի մասին: Չնայած, կարծես, այս «օրաթերթին» ոչ թե ընթերցողն է հետաքրքրում, այլ…
 Նույն համարի մեկ այլ հրապարակման մեջ հոդվածագիրը նշում է, թե մեզ գրավոր հարցում է ուղարկել՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության այսինչ պաշտոնյան ոստիկանությունում քննվող որևէ քրեական գործով ընդգրկվա՞ծ է որպես մեղադրյալ: Մենք պատասխանել ենք, որ այսի՛նչ պաշտոնյայի մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, իսկ ավելին տրամադրել չենք կարող, քանի որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա՝ նախնական քննության տվյալներ: Եվ ահա հոդվածագիրը «անբեկանելի դատավճռի» կեցվածքով հայտարարում է. «մեզ համար անընդունելի է…»,  «տեղեկատվությունը չենք կարող գնահատել այլ կերպ, քան…», «…ինչ խոսք կարող է լինել ոստիկանություն-ԶԼՄ-ներ երկխոսության մասին» և այլն, և այլն: Հոդվածագրի համար ընդունելի կամ անընդունելի կարող է լինել ցանկացած բան, բայց օրենքի պահանջը կատարելը, կարծում ենք, պարտադիր է և ՛ իր, և՛ բոլորիս համար: Իսկ ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածն ասում է. «Նախաքննական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»: Ու հենց թույլատրված տեղեկատվությունն էլ ուղարկվել էր լրագրողին…
Ի դեպ, ոստիկանության կայքէջում տեղ գտնող հրապարակումներն էլ հենց այդ պահանջին համապատասխան են արվում՝ նախաքննության մարմնի տրամադրած տեղեկանքի հիման վրա, տեղեկատվության թույլատրելիության այն շրջանակում, որը որոշում է քննիչը՝ դարձյալ հիմք ընդունելով օրենքի պահանջը: Ոչ ավելի և ոչ պակաս, որովհետև յուրաքանչյուր հրապարակման հետևում մարդկային ճակատագիր է, ընթերցողի հավատ կամ անվստահություն է, լրատվամիջոցի հեղինակություն է, վերջապես: Ասել է թե՝ «համազգեստի պատիվը» ոչ թե անհեթեթ համառությամբ, մատից ծծած սենսացիաներով, կասկածելի «հավաստի տվյալներով» ու «իրազեկ աղբյուրներով» է պաշտպանվում, այլ պրոֆեսիոնալիզմով ու ճշգրտությամբ…
Մենք միշտ համագործակցության ենք կոչել լրատվամիջոցներին՝ հանուն անաչառության և ընթերցողի՝ տեղեկացված լինելու իրավունքի իրացման, բայց այս անգամ ուղղակի խնդրում ենք ու՝ հատկապես «Հայացք» «օրաթերթին»՝ պահպանե՛ք, վերջապես, լրագրության տարրական կանոնները ու մեզ զերծ պահեք շարունակ «տառասխալներ» ուղղելու տհաճությունից:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն