ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Հայոց արծիվներ»-ը` ՀՀ ոստիկանությունում

«Հայոց արծիվներ»-ը` ՀՀ ոստիկանությունում
Հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին՝ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:
Կարևորելով և պետական կառույցների, և հասարակական կազմակերպությունների դերը պատանիների դաստիարակության գործում՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ աճող սերնդին արատավոր երևույթներից զերծ պահելու և հայրենական արժեքներով դաստիարակելու խնդրին, որի լուծմամբ միայն հնարավոր կլինի ապահովել պետության զարգացումն ու ապագան, օրինահարգ քաղացու և իրապես քաղաքացիական հասարակության ձևավորումը:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանության հետ արդյունավետ համագործակցության համար՝  Խաչիկ Ասրյանը՝ «Հայոց արծիվների» 4-րդ և Ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ, ինչպես և հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանին պարգևատրեց «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք ծրագրեր և կոնկրետ ուղղություններով համատեղ աշխատանքն ընդլայնելու որոշում կայացվեց: