«Հետախուզում 2018»
Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցում 3/Ա հասցեում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Մհեր Գ.-ին, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Հունիսի 8-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և ԱՎՎ Նոր-Նորքի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ԱՎՎ Նոր-Նորքի բաժանմունքից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սաթիկ Թ.-ն, որը մայիսի 4-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ Յեյսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 8-ին, ժամը 9.00-ին, կամավոր Էրեբունու բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Գարեգին Հ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: