1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«ՀԺ»-ի հրապարակումների կապակցությամբ

04.04.2013 13:19 Պարզաբանում
Չնայած լրագրողական կոռեկտությունը պահելու և ճշմարտախոս լինելու մեր բազմաթիվ հորդորներին ու կոչերին, «Հայկական ժամանակ» օրաթերթը շարունակում է ապատեղեկատվությամբ մոլորության մեջ գցել ընթերցողին ու հասարակությանը: 
Հերթականը այս թերթի ապրիլի 4-ի համարի «Թափուր տեղեր» հրապարակումն է: Թերթը պնդում է, թե ոստիկանության Իջևանի բաժնում ներկայումս 60 թափուր աշխատատեղ կա, և այդ տեղերը չի հաջողվում համալրել, քանի որ մարդիկ հրաժարվում են ոստիկանությունում ծառայելուց: 
Իրականում` ոստիկանության Իջևանի բաժնում կա 62 հաստիք, որից 3-ն է թափուր, իսկ Իջևանի քննչական բաժանմունքում՝ քննիչի 7 հաստիք, որից թափուր է1-ը: 
Համեմատեք թվերը և ինքներդ եզրակացություն արեք սույն թերթի ազնվության աստիճանի մասին: Եվ ընդհանրապես, եզրակացություն արեք ոմանց անթաքույց չարակամության, «Որքան վատ, այնքան լավ» սկզբունքով գործելու, կեղծ իրականություն պատկերելու ջանքերի մասին: Բացի այդ, գոնե «ՀԺ»-ն պետք է ձեռնպահ մնար վերջին շրջանում աշխատակիցների հեռանալու մասին բարձրաձայնելուց: Ինչևէ:
 Մարդկանց նույնիսկ ողբերգությունը չի զսպում, օրինակ, նույն համարում («Չի բացահայտվել») գրում են, թե Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով «իրավապահներին ոչ մի «զացեպկա» գտնել չի հաջողվել» ու չեն թաքցնում հրճվանքը: Բայց ինչ կա ուրախանալու. ծանր հանցագործություն է կատարվել, որի շուտափույթ բացահայտումը ողջ հասարակության ցանկությունն ու պահանջն է և ոստիկանության պարտականությանը, որն, ի դեպ, հստակ են կատարում: 
Հատուկ «ՀԺ»-ի և իր «աղբյուրների» համար հայտնում ենք, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված` նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ. մի կողմից` ոստիկանության հետևողական ու մանրակրկիտ աշխատանք` համապատասխան արդյունքներով, մյուս կողմից` չարախնդացողների` իրողությունները սև գույով ներկայացնելու մոլուցք: Կարծում ենք, որ «ՀԺ»-ն այսուհետ ձեռնպահ կմնա մերժելի գործելակերպից, կասկածելի աղբյուրներից, և կրկին կոչ ենք անում` չարությամբ մի´ վնասեք ինքներդ ձեզ, մութ սև սենյակում կատու մի´ փնտրեք, սրտացավ ու առողջ քննադատության համար էլ մեծ ասպարեզ կա, և իրական թերությունները կշտկվեն միայն ազնիվ համագործակցության դաշտում: