«ՄԱԶ»-ը Ոսկեվազում բախվել է երկու ավտոմեքենայի
17.09.2013 12:50
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում բախվել է ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ վայրում կայանված «ՎԱԶ-21061»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: