Բերման ենթարկվեց «Մալաթիա» տոնավաճառից
01.02.2017 13:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի և Նաիրիի բաժինների ծառայողները հունվարի 31-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի «Մալաթիա» տոնավաճառից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հայկ Հ.-ին, որը հունվարի 30-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: