«Մակարով»` առանց գործարանային համարի
Փետրվարի 28-ին, ժամը 14.00-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և կամավոր հանձնել «Մակարով» տիպի, առանց գործարանային համարի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: