«Մերսեդես»-ի և «Տոյոտա Կորոլա»-ի վարորդները մահացել են
16.02.2015 17:28
ՃՏ պատահարներ
Փետրվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեք ենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա Կորոլա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը` 1976 թ. ծնված Կարեն Հարությունյանը, և «Տոյոտա Կորոլա»-ի վարորդը` 1966 թ. ծնված Կնյազ Հովհաննիսյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: