Հունվարի 26-ին, ժամը 01.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պուշկինի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Զապորոժեց» ավտոմեքենայի, այնուհետև դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ բախվել ծառի:
Պատահարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։