«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մահացել է
Մայիսի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Ճամբարակ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1981 թ. ծնված Գայանե Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: