«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը
25.06.2015 11:16
ՃՏ պատահարներ
Հունիսի 25-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ ՃՈ անշարժ պահակակետի մոտ, իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Մերսեդես»-ը մոտ 1.5 կմ Գետամեջ գյուղի ուղղությամբ շարունակելով երթևեկությունը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: