«Միցուբիշի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը մահացել է
Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա էլեկտրասյանը:
Վարորդը` 1942 թ. ծնված Արտուշ Գրիգորյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
