«Միցուբիշին» բախվել է ծառի
Հունվարի 24-ին, ժամը 09.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կասյան փողոցի թիվ 12 շենքի դիմաց բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
