«Միցուբիշի Պաջերո»-ն շրջվել և ընկել է ջրատարը
Հունիսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Գինեվետ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել Արտաշատ-Վեդի ջրատարը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
