«Մոպեդ» մոտոցիկլետ է կողաշրջվել
Հունիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կապանի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 45 տան մոտ «Մոպեդ» մոտոցիկլետ է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
