«Մոսկվա-Երևան» չվերթով ժամանել և բերման է ենթարկվել ոստիկանություն
30.01.2017 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 17.30-ին բաժին բերման է ենթարկվել «Մոսկվա-Երևան» չվերթով ՀՀ ժամանած, 1993 թ. ծնված Պավել Շ.-ն, որը 2016թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: