«Նիսան Իքստրելան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Մայիսի 12-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Նիսան Իքստրելա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
