«Նիսսան Տիդա»-ն բախվել է էլեկտրասյանը
Մարտի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 19 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
