«Նիսան»-ի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու
25.06.2015 18:31
ՃՏ պատահարներ
Հունիսի 24-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Հովագիմ Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին` «Զվարթնոց» տաճարի մուտքի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ, վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, ով վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: