1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Ուղիղ կապ»` ՀՀ ոստիկանությունում. ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին քաղաքացիների հեռախոսազանգերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուղիղ կապ»` ՀՀ ոստիկանությունում. ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին քաղաքացիների հեռախոսազանգերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում  է «Ուղիղ կապ», որի  ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Սեպտեմբերի 9-ին «Ուղիղ կապ»-ի հյուրն էին Ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ  Արթուր Տոնոյանը և ՃՈ իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը:  
«Ուղիղ կապ»-ի ընթացքում գրանցվել է 14 զանգ, որոնցից 1-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների, 8-ը՝ վարորդական վկայական ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու կարգերի, 2-ը՝ տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացի, 1-ը՝ տրանսպորտային միջոցի գույքահարկի, 1-ը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ճանապարհապարեկային ծառայության իրականացման, 1-ը՝ տուգանքի գումարի բռնագանձման վերաբերյալ:
 
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: