ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Ռենոն» հափշտակած տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.10.2019 17:50 ԱՄՏ-ի փախցնել

Հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել։ Մեքենան ու այն հափշտակած անձին հայտնաբերելու միջոցառումներին միացան ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, որոնք հաղորդումից երեք ժամ անց Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ այն հափշտակած 52-ամյա տղամարդուն։ Վերջինս բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին։ «Ռենոն» էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվեց, որ նախքան հայտնաբերումը տղամարդը մեքենայով վթարի է ենթարկվել։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: