«Սկանիա» բեռնատարը Մեղրի-Կապան ճանապարհին կորցնելով կառավարումը՝ կողաշրջվել է
05.05.2013 14:26
ՃՏ պատահարներ
Մայիսի 5-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 01.30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաիդ Բ.-ի վարած «Սկանիա» մակնիշի բեռնատարը Մեղրի-Կապան ճանապարհի 76-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝ կողաշրջվել է և դուրս գալով հանդիպակած գոտի՝ բախվել ճանապարհի աջ մասում գտնվող բետոնյա պատնեշին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մեքենայի թափքում եղած ժավելի սպիրտը լցվել է ճանապարհի բանուկ մաս:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: