«ՎԱԶ-21074»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել
22.02.2014 11:09
ՃՏ պատահարներ
Փետրվարի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արևշատ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: