«ՎԱԶ-2121»-ից կատարված գողությունը բացահայտվեց
19.08.2016 10:21
Գողություն
Հունիսի 14-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենայից գողացել են «Լենովո» համակարգիչ և այլ իրեր:
Օգոստոսի 18-ին ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արա Կ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Արա Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: