«ՎԱԶ-21214»-ի ուղևորուհին ողնաշարի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
03.07.2015 14:29
ՃՏ պատահարներ
Հուլիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մ. Գորկի փողոցի սկզբնամասում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել աջ ճամփեզրի սարալանջին, ինչի հետևանքով ուղևորուհին «ողնաշարի փակ վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: