«ՎԱԶ-2121»-ը բախվել է բեռնատար գնացքի: Վարորդը մահացել է
17.07.2015 14:21
ՃՏ պատահարներ
Այսօր՝ հուլիս 17-ին, ժամը 9-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ղալթաղչի կայարանի հատվածում /Գյումրի-Վանաձոր 2693 կմ պիկետ 5/` չկարգավորվող գծանցի վրա, բախվել է բեռնատար գնացքի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը` 1965 թ. ծնված Մանվել Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: