«Վերջին զանգին» ընդառաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23.05.2013 16:48
Հայտարարություններ և ծանուցումներ

Շուտով վերջին զանգն է, հանրապետական մակարդակի միջոցառում, որ ամեն տարի ստիպում է պատկան մարմիններին, հատկապես ոստիկանությանը, մի քանի օր աշխատել կրկնապատիկ լարվածությամբ: Տոնական տրամադրությունն անխաթար պահելու ջանքերը կարող են իզուր անցնել, եթե մեր քաղաքացիները նույնպես չդրսևորեն կրկնապատիկ պատասխանատվություն: Մայիսի 23-ին ճանապարհային ոստիկանությունում կազմակերպված ասուլիսին հայտարարությամբ հանդես եկավ և լրագրողների հարցերին պատասխանեց ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: