ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Օգտվելով տանտիրոջ բացակայությունից գողություն են կատարել» հրապարակման հետքերով. նոր մանրամասներ

19.04.2013 16:48 Գողություն
Ինչպես նախկինում հայտնել էինք՝ ապրիլի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Շենգավիթի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի 49 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին և 1963 թ. ծնված Մովսես Մ.-ին:
Պարզվել էր, որ ապրիլի 11-ին 1969 թ. ծնված  Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել էր իր ծանոթ Մովսես Մ.-ին, որն էլ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, ընկերոջ` Նարեկ Ա.-ի և ոմն Հրաչի հետ նշված բնակարանից գողացել էին Կայսրական Ռուսաստանի ժամանակահատվածի 5 ռուբլի անվանական արժողության թղթադրամ, 1923 թվականի վրացական լարի և հագուստ` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ  պարզվել է, որ ոմն Հրաչը 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ն է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Հրաչ Բ.-ն 2012 թ. մարտին Մասիս քաղաքի մի բնակարանում վերցրել է Մովսես Մ.-ին  պատկանող 197.000 դրամն ու խոստացել Երևանում վերադարձնել, սակայն երբ եկել են Աէրացիա թաղամաս, նա պարտատիրոջը հրելով՝ դիմել է փախուստի: 2012 թ. ապրիլ ամսին Գարեգին Նժդեհի հրապարակում Հրաչ Բ.-ն ինտերնետ ցանցին միանալու պատրվակով դարձյալ Մովսես Մ.-ից վերցրել է բջջային հեռախոսը, որից հետո, օգտվելով այն հանգամանքից, որ վերջինս մտել է դեղատուն՝  դիմել է փախուստի և 40.000 դրամ արժողության հեռախոսը վաճառել 17.000 դրամով:
2012 թ. մայիսին Մովսես Մ.-ն հյուրընկալվել է Զաքյան փողոցի 2 շենքում ժամանակավորապես բնակվող Հրաչ Բ.-ին և լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում` քնել է, իսկ Հրաչ Բ.-ն օգտվելով այդ հանգամանքից՝ նրա գրպանից գողացել է կենսաթոշակի բանկային քարտն ու բանկոմատից  կանխիկացրել  50.000 դրամ:
Պարզվել է նաև, որ 2012 թ. օգոստոսի վերջերին Ներքին Շենգավիթի 1/2 շենքի բնակարաններից մեկում  Հրաչ Բ.-ն  Մովսես Մ.-ից վերցրել է նրա կենսաթոշակի բանկային քարտը` դրանում առկա գումարը ստուգելու նպատակով, սակայն բանկային քարտից կանխիկացրել է 50.000 դրամ և գումարը ծախսել բուքմեյքերական գրասենյակում:
Հրաչ Բ.-ն  տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: