«Օպել»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
16.12.2014 12:27
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-32021», «ԳԱԶ-3110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդը՝ 1962 թ. ծնված Նորայր Խոցանյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: