1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Օպել Աստրա Ջ»-ից գողություն կատարողներին հայտնաբերեցին

06.11.2015 12:31 Գողություն

Նոյեմբերի 5-ին, ժամը 11.55-ին, 1996 թ. ծնված Նարեկ Մ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում կայանված իր ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, նշված շենքի բակում կայանված «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրելով` սրահից գողացել են գազի բալոնը, ցուցիչը, անվտանգության բարձիկը, ձայնարկիչը և սրահը լուսավորող 3 լուսամփոփ:
Նոյեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տյալներն իրացնելիս, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Հարություն Հ.-ն, 1979 թ. ծնված Արսեն Զ.-ն, 1979 թ. ծնված Գուրգեն Գ.-ն և 1988 թ. ծնված Արգիշտի Ս.-ն:
Վերջիններս նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: