ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Օպել-Վեկտրա»-ն բախվել է բեռնատարի

04.09.2013 12:16 ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կ/մ-ին` Մարմարաշեն գյուղի տարածքում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա  է բախվել  ճամփեզրին կայանված, վթարի ենթարկված  «ԳԱԶ-2705-222»  մակնիշի  բեռնատար   ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: