«Օպել Վեկտրա»-ն կորցրել է կառավարումը և ընկել ձորը
01.11.2016 11:50
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բաղանիս գյուղի միջպետական ճանապարհին կորցրել է կառավարումը և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: