«Օպել-Վեկտրա»-ն շրջվել է և գլորվել ձորը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ճանապարհի 80-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
