«Օպել Աստրա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին, «ՎԱԶ-21013»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
09.07.2015 12:03
ՃՏ պատահարներ
Հուլիսի 8-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի ՈԿՖ բանավանի հատվածում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: