«Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գովազդային վահանակի, այնուհետև վրաերթի ենթարկել 3 երիտասարդի
25.08.2014 12:41
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գովազդային վահանակի, այնուհետև վրաերթի ենթարկել 3 երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: