«Ֆոլքսվագեն»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է
20.10.2014 12:26
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 286/6 շենքի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը՝ 1989 թ. ծնված Գևորգ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ ժամը 22.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: