«Ֆոլքսվագեն Պասատ»-ը շրջվել է
Ապրիլի 12-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Շաղափ ճանապարհի 13-րդ կ/մ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
