«Ֆորդ»-ը ինքնաբերաբար շարժվելով` հարվածել է վարորդին
Փետրվարի 27-ին, ժամը 15.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կիլիկիա թաղամասում ինքնաբերաբար շարժվելով` հարվածել է առջևում կանգնած վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
