Ոստիկանները բացահայտեցին ավտոմեքենայից «ABS» համակարգի գողության դեպքը
Ապրիլի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ի.-ին: Նա հայտնել է, որ մարտի 18-ին, ժամը 04.30-ին, Գաջեգործների փողոցի 76 հասցեի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել է «ABS» համակարգը՝ մեքենայատիրոջը պատճառելով 350.000 դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: